Չինաստանի ՀՆԱ-ն 2013-ի երկրորդ եռամսյակում աճել է 7.5 տոկոսով՝ 2012-ի ապրիլ-հունիս ամիսների համեմատ, ինչը 0.2 տոկոսով ցածր է այս տարվա առաջին եռամսյակում չինական տնտեսության աճի տեմպերի ցուցանիշներից: Այս մասին են վկայում Չինաստանի պետական վիճակագրական վարչության հրապարակած տվյալները՝ փոխանցում է RIA Novosti-ն:
Առաջին վեց ամիսների արդյունքներով՝ Չինաստանի ՀՆԱ-ն ավելացել է 7.6 տոկոսով՝ 2012-ի հունվար-հունիս ամիսների համեմատ, և կազմել է 24.8 տրիլիոն յուան (4 տրիլիոն դոլար):
Չինաստանի կառավարությունը ծրագրում է երկրի տնտեսության աճի միջին տարեկան տեմպերը 2013-ին հասցնել 7.5 տոկոսի մակարդակի: 2012-ին Չինաստանի ՀՆԱ-ն աճել էր 7.8 տոկոսով:











































