Հայտնի ամերիկացի մոտոարշավորդ Բիլ Ուորները զոհվել է արագության ռեկորդ սահմանելու փորձի ժամանակ: Այս մասին հայտնում է Associated Press-ը:
44-ամյա Ուորները ծրագրել էր հատոկ մոդիֆիկացված Suzuki Hayabusa մոտոցկլետով գերազանցել 482 կմ/ժամ արագությունը: Ռեկորդի սահմանման փորձը մոտարշավորդը ձեռնարկել էր Մեն նահանգի ԱՄՆ ռազմաօդային ուժերի նախկին բազայի տարածքում:
Երբ Ուորների մոտոցիկլետը հասել է 458 կմ/ժամ արագության, այն կորցրել է կառավարումը և դուրս եկել թռիչքուղու սահմաններից: Վթարից հետո Ուորները գիտակից է եղել, սակայն 1 ժամ 15 րոպե անց հիվանդանոցում կնքել է մահկանացուն:
2011-ին նա նույն ավիաբազայում սահմանել է սովորական մոտոցիկլետների համար արագության ներկայիս ռեկորդը: Այն ժամանակ նա Suzuki Hayabusa-ով հասել էր 482 կմ/ժամ արագության:










































