Ֆրանսիայի պետական խորհուրդը ուրբաթ օրը որոշում կկայացնի երկրի լողափերում բուրկինի մուսուլմանական լողազգեստ կրելու արգելման մասին, հայտնում է France Presse-ը:
Միաժամանակ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը այդ առթիվ զուսպ է հանդես եկել:
«Համատեղ գոյությունը Ֆրանսիայում հանդիսանում է առանցքային առաջադրանք: Ենթադրվում է, որ յուրաքանչյուրը պետք է հարգի օրենքներն ու նորմերը, և որ երկրում չպետք է լինի ոչ սադրանք, ոչ էլ պիտակավորում»,- ասել է նա: