Նախորդ տարի բունդեսվերի շարքերում հայտանբերվել էին 350 աջարմատականներ և 50 իսլամիստներ: Այս մասին հաղորդում է Deutsche Welle-ը:
Հայտանբերված բոլոր ծայրահեղականները հեռացվել են զինված ուժերից, նրանց նկատմամբ հետաքննություն է սկսվել:
1956 թ. ստեղծված Ռազմական կոնտրհետախուզական ծառայության նպատակը պաշտպանության նախարարությանը և բունդեսվերին սաբոտաժից ու լրտեսությունից պաշտպանելն է: MAD-ի ղեկավար Ուլրիխ Բիրկենհայերը նշել է, որ իր գլխավորած ծառայությանն են դիմում այն դեպքում, եթե ահաբեկչության կամ լրտեսության մեջ կասկածվողը զինծառայող կամ պաշտպանության նախարարության աշխատակից է հանդիսանում, իսկ ձեռքի տակ եղած տեղեկությունը բավարար չէ, որպեսզի սկսեն բանակից հեռացման գործընթացը: