Մեծ Բրիտանիայում սպասում են Քեմբրիջի դուքս, արքայազն Ուիլյամի և նրա կնոջ՝ Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնի առաջնեկի լույս աշխարհ գալուն: Երեխան կդառնա թագավորական գահի 3-րդ ժառանգը: Թագուհու թոռանը, ով ծառայում է որպես ռազմաօդային ուժերի որոնողափրկարարական ուղղաթիռի օդաչու, մի քանի ազատ օր է տրվել, և հանգստյան օրերը նա անցկացրել է կրտսեր եղբոր՝ Հարիի հետ բարեգործական պոլո խաղալով: Այս մասին հայտնում էITAR-TASS-ը:
Թագավորական պալատում հայտարարել են, որ Քեմբրիջի դքսուհին կծննդաբերի այս ամիս: Հստակ ամսաթիվ չի նշվում: ԶԼՄ-ների կանխատեսումները, թե ծննդաբերությունը տեղի կունենա հուլիսի 11-13-ը, չհաստատվեցին: Հիմա էլ մամուլը գրում է, որ Քեյթի մայրը ընկերներին պատմել է, թե երեխան կծնվի Առյուծ համաստեղության նշանի ներքո: Դա նշանակում է, որ ծնդունդին պետք է սպասել հուլիսի 22-ից հետո:
ԶԼՄ-ների ներկայացուցիչներն արդեն երկու շաբաթ անցկացնում են Լոնդոնի Սուրբ Մարիամ հիվանդանոցի մոտ: Այնտեղ են ծնվել նաև Ուիլյամն ու Հարին: