Չիկագոյի համալսարանի աշխատակիցներն ուսումնասիրել են, թե ինչպես է քունն ազդում տղամարդու վիճակի վրա: Այդ նպատակով նրանք հետևել են տասը առողջ կամավորների, ում միջին տարիքը 24 տարեկան է եղել: Փորձի մասնակիցները քնել են այնքան, ինչքան նրանց ասել են բժիշկները, որից հետո պատմել են իրենց ինքնազգացողության մասին:
Միաժամանակ բժիշկները պարբերաբար նրանցից արյան անալիզ են վերցրել: Արդյունքում պարզվել է, որ քնի պակասը տղամարդու օրգանիզմում նվազեցնում է տեստոստերոնի մակարդակը, որի հետևանքով էլ տղամարդու մոտ իջնում է սեռական ձգտումը: Դրանից բացի, քնի պակասը հոգնածության, խնդիրների վրա չկենտրոնանալու, ինչպես նաև կաթվածի, շաքարախտի և այլ լուրջ հիվանդությունների պատճառ կարող է դառնալ:








































