Monday, 22 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Ղարաբաղի «սուպերնախագահական» համակարգին անցնելը պայմանավորված է արտաքին վտանգով. Շավարշ Քոչարյան

«ԼՂՀ-ի ներկայացրած սահմանադրական հայեցակարգը նման է ամերիկյան մոդելին՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Ղարաբաղի ընտրության խնդիրն է, իրենք են որոշել սահմանադրական այդ հայեցակարգը»,- այս մասին այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը:

Շավարշ Քոչարյանը համաձայն չէ այն ձևակերպման  հետ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ընտրել է «սուպերնախագահական» համակարգը. «Շատ անգամ, երբ ասում են նախագահական մոդել, պատկերացնում են Ադրբեջանի տիպի պետության: Դա այդպես չէ, որովհետև այն մոդելը, որ ընտրում է Ղարաբաղը, ավելի շատ նման է ամերիկյան մոդելին, այսինքն՝ ժողովրդավարություն, որը հիմնված է նախագահի ինստիտուտի վրա: Իմ կարծիքով՝ այստեղ  դերակատարում է ունեցել այն, որ դեռևս ԼՂՀ հարցը վերջնական կարգավորված չէ, և արտաքին վտանգի անմիջական գիտակցումն է Ղարաբաղում բերել այդպիսի որոշման»:

Դիտարկմանը, թե Հայաստանի սահմաններն էլ վտանգի տակ են, բայց Հայաստանն ընտրել է խորհրդարանական համակարգը, Շավարշ Քոչարյանն ասաց, որ պետք է հաշվի առնել մի քանի հանգամանք. «Նախ՝ երկրի մեծությունը, պոտենցիալը: ԼՂՀ-ում տարբեր հանգամանքներից ելնելով՝ ընտրել են այդ մոդելը: Պետք է ունենալ ազդեցիկ խորհրդարան. իրենց խորհրդարանում 33 պատգամավոր է: Բազմաթիվ հարցեր կան: Այստեղ կան  մասնագիտական հանգամանքներ, որովհետև Հայաստանի ներքին պոտենցիալը, նույնիսկ մարդկանց թվաքանակը, մասնագետներն այլ են, Ղարաբաղինն այլ է, դրա համար ԼՂՀ-ում նախագահական մոդելն ընտրելիս հաշվի են առնվել բազմաթիվ գործոններ»:

Շավարշ Քոչարյանն անդրադառնալով հարցին, թե ինչ փուլում է գտնվում ԼՂՀ խնդրի կարգավորումը, ասաց, որ  նախ և առաջ պետք է կատարվեն Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները. «Եթե դրանք իրականացվեին, ապա բոլորս կտեսնեինք, իսկ առանց դրանց իրականացման ի՞նչ առաջընթացի մասին կարելի է խոսել:  Իսկ վտանգները միշտ եղել են, կան, և միշտ պետք է պատրաստ լինենք ամեն ինչի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում