Հարավաֆրիկյան Հանրապետության նախկին նախագահ Նելսոն Մանդելային, որը հուլիսի 18-ին դառնում է 95 տարեկան, կարող են շուտով դուրս գրել հիվանդանոցից. նա կշարունակի ապաքինվել տանը: Ինչպես հաղորդում է BBC-ն, այս մասին հայտարարել է ՀԱՀ նախկին նախագահ Տաբո Մբեկին:
Նա պնդում է, որ Մանդելայի առողջական վիճակը լավանում է, չնայած նրա ընտանիքի մի քանի անդամներն ասում են կայուն ծանր վիճակի պահպանման մասին, որը վերջին երկու շաբաթներին չի փոխվել:
Ավելի վաղ Հարավաֆրիկյան Հանրապետության առաջնորդ Ջեյկոբ Զուման հայտարարել էր, որ Մադիբան արձագանքում է բուժմանը :
Հիշեցնենք, որ Մանդելան թոքային վարակի սրման պատճառով ծանր, սակայն կայուն վիճակով հոսպիտալացվել էր ավելի քան մեկ ամիս առաջ:










































