Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ` Ֆրանսիացի դերասան Ժերար Դեպարդյեն Սարանսկում ակումբ կբացի Ռուսաստանի քաղաքացիություն ընդունած արտասահմանցիների համար:
Ակումբը կդառնա Դեպարդյեի կենտրոնի մասը, որտեղ պլանավորվում է կազմակերպել ֆիլմերի ցուցադրումներ և ստեղծագործական հանդիպումներ:
Gosfilmofond-ի ղեկավար Բորոդաչևը ասել է, որ Դեպարդյեն Սարանսկում կդիտի եկեղեցու շինարարությունը, կայցելի ֆաբրիկաներ և գործարաններ, կշրջի Մորդովայով: Նա ընդգծել է, որ Դեպարդյեն չի մոռացել Ռուսաստանին և հատուկ ընդմիջել է նկարահանումները 3 օրով Մորդովա այցելելու համար:








































