Բեկոնի հանդեպ սերն ԱՄՆ-ում երբեմն այնպիսի անսպասելի ձևեր է ընդունում, որ այդ ուտեստի որոշ սիրահարներ որոշում են այն դարձնել իրենց հարսանիքի գլխավոր զարդը: Այդպիսի «բեկոնային» հարսանիք կայացել է Վեսթում՝ հունիսի 16-ին:
Բեկոնային տարրերը առկա են եղել գրեթե ամենուր: Հյուրերը նորապսակների վրա բեկոնի կտորներ են լցրել հենց որ նրանց «այր և կին» են հայտարարել, իսկ հարսանեկան տորթը նման է եղել գլազուրապատ հսկայական փքաբլիթի: Հարսանիքից հետո նորապսակները «բեկոնային» ճանապարհորդության են մեկնել՝ սկսելով այն բեկոնի հայրենիք հանդիսացող Պիգտուան շրջանից:











































