ԱՄՆ պաշտպանության նախարարությունը և Կահիրեում ԱՄՆ դեսպանատունը հանդես են եկել պաշտոնական հայտարարություններով, որոնք կապված են եգիպտական մամուլում շրջանառվող լուրերի հետ: Լրագրողները պնդում են, որ Կարմիր ծովի հյուսիսային հատվածում ԱՄՆ-ը խոշոր խմբավորում է ստեղծում, որի նպատակը Եգիպտոսում ռազմական գործողություններն են:
«Մենք հերքում ենք եգիպտական մամուլի ստահոդ լուրերը, որոնց համաձայն՝ Սուեզի ջրանցքի շրջանում նավերի ներկայության նպատակը Եգիպտոս ներխուժելն է: Մեր ստորաբաժանումները հաճախ են այստեղ գտնվում, իսկ նավերը կանոնավոր կերպով վերահսկում են այստեղի ջրերը»,- հայտարարել է դեսպանատունը:
Պենտագոնը ևս հայտնել է, որ լուրերը չեն համապատասխանում իրականությանը:
Այս մասին հաղորդում է Newsru.co-ն:










































