Ավելի քան 20 ռուսական և չինական ռազմական նավեր այսօր առավոտյան Լապերուզի նեղուցով Օխոտի ծովում՝ Սախալին և Հոկայդո կղզիների միջև են հայտնվել: Ճապոնիայի տարածքային ջրեր նավեր չեն մտել: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով Ճապոնիայի պաշտպանության նախարարությանը:
Ըստ գերատեսչության տվյալների՝ խմբի մեջ են մտել ՌԴ 16 ռազմածովային ճակատի նավեր՝ հրթիռակիրներ, էսմինեցներ, և 5 չինական ռազմական նավեր, որոնք, ինչպես ենթադրվում է, մասնակցել են ռուս-չինական «Ծովային փոխազդեցություն-2013» զորավարժություններին:
Ճապոնիայի պաշտպանության նախարարությունում ընդգծել են, որ կշարունակեն տեղեկություն հավաքել ռուս-չինական նավատորմի մասին: Տվյալ պահին անհայտ է՝ուր են նրանք ուղևորվում և ինչ նպաատկով են մտել Օխոտի ծով:








































