Մահմուդ Ահմադինեժադն Իրանի նախագահի դերում իր վերջին այցը կկատարի Իրաք, հաղորդում է ISNA գործակալությունը: Նա Իրաքում կլինի հուլիսի 18-ին:
Երկօրյա այցելի շրջանականերում Ահմադինեժադը կհանդիպի Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքիի, փոխնախագահ Հուդայիր Ալ-Հոզայիի և այլ պաշտոնատար անձանց հետ:
Կողմերը կքննարկեն տարբեր ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման հարցերը:
Ահմադինեժադը պաշտոնական այցով հրավիրվել էր Իրաք նախքան Իրաքի նախագահ Ջալալ Թալաբանիի վիճակի վատացումը:





































