Լեգենդար երգչուհի Ուիթնի Հյուսթոնի դուստրը՝ Բոբի Քրիստինա Բրաունը, պաշտոնապես հայտարարել է, որ նշանադրվել է իր ընկերոջ՝ Նիկ Գորդոնի հետ, որին Հյուսթոնը համարում էր իր «որդին»:
Պաշտոնական հայտարարության մեջ Բոբբի Քրիստինան հայտարարել է, որ Նիկի հետ նրանք գենետիկորեն կապված չեն, ինչպես նաև հերքել է լուրերն այն մասին, թե Նիկը նրա հանգուցյալ մոր որդին է:
«Այո, ես և Նիկը նշանադրվել ենք: Ես հոգնել եմ լսել զառանցանքներն այն մասին՝ իբր ես ամուսնանում եմ եղբորս հետ: Մենք քույր և եղբայր չենք ոչ կենսաբանորեն, ոչ էլ հոգեբանորեն: Նիկը նույնիսկ իմ մոր որդեգրած տղան չէ: Նա երբեք չի որդեգրել նրան:
Բացի դրանից, մայրս մի անգամ կանխագուշակել էր մեր ճակատագիրը և խորհուրդ տվել մեզ հանդիպել միմյանց հետ: Իմ մայրը ինձ ավելի լավ գիտեր, քան դուք բոլորդ: Մարդիկ պետք է դադարեն քննարկել իմ անձնական կյանքը: Դա իմ սեփական որոշումն է: Եվ սա իմ կյանքն է, ոչ թե ձերը»,- Viva.ua-ի փոխանցմամբ՝ ասել է աղջիկը: