Marca-ի տեղեկացմամբ՝ իսպանական «Սևիլյա»-ի ղեկավարությունը ցանկանում է իր թիմում տեսնել ՊՍԺ-ի դարպասապահ Սալվատորե Սիրիգուին:
Եվրոպայի Լիգայի խաղարկության հաղթողը մինչ ընթացիկ տրանսֆերային պատուհանի ավարտը պատրաստվում է հզորացնել թիմի դարպասապահի դիրքը և լավագույն թեկնածու է համարում իտալացի 29-ամյա խաղացողին:
Ներկայումս Սիրիգուն հանդիսանում է փարիզցիների 3-րդ դարպասպահը, և ըստ ֆուտբոլիստի գործակալի՝ նրա ծառայություններով հետաքրքրվում են ևս 2 եվրոպական ակումբ: Միևնույն ժամանակ «Սևիլյա» տեղափոխությունը կարող է հեռանկարային լինել դարպասապահի համար:







































