Ջենիֆեր Լոպեսը զարդարել է W Magazine ամսագրի օգոստոսյան համարի շապիկը, որն այսօր ներկայացրել է ֆոտոշարքից մի քանի լուսանկարներ: Դրանց հեղինակն է հայտնի ֆեշն-լուսանկարիչ Մարիո Սորենտին:
Ֆոտոշարքում 43-ամյա Ջենիֆերը մետաքսե սավանների վրա է՝ գիշերազգեստներով, ինչպես նաև համաշխարհային դիզայներների շքեղ մուշտակներով ցուցադրել է բարձրաճաշակ ոճը: