Ամերիկյան NASA աերոտիեզերական գործակալության ինժեներերը կարողացել են կապ հաստատել տիեզերական սարքի հետ, որի հետ կապը կորել էր 2 տարի առաջ։ Այս մասին հայտնում է NASA-ի մամլո ծառայությունը։
Խոսքը STEREO-B սարքի մասին է, որը երկվորյակ STEREO-А զոնդի հետ միասին զբաղվել է Արևի մասին տվյալների հավաքմամբ։ Սարքի հետ կապը կորել է վերբեռնման արդյունքում, որն արվել է Երկրից կատարված հրամանով։
Ավելի քան 22 ամիս գիտնականները փորձել են կապ հաստատել, և դա հաջողվել է անել օգոստոսի 21-ին։








































