Tuesday, 14 05 2024
Պապոյանն ԱՄՆ-ում ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
21:40
Աշխաբադում կկայանա ԱՊՀ կառավարության ղեկավարների խորհրդի նիստ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին
Արարատի մարզի Մրգավան գյուղում ավտոմեքենա է կողաշրջվել
21:10
ԱՄՆ-ն Ուկրաինային մոտեցնում է ՆԱՏՕ-ին. Բլինքեն
Նիկոլ Փաշինյանի SOS ազդանշանը
20:50
Սլովակիան մերժել է ԵՄ-ի միգրացիոն պայմանագիրը
20:40
Օգոստոսի 12-ից կգործի Ռուսաստանից ուրանի ներկրման ԱՄՆ արգելքը
20:30
Փախստականները Լիբանանից վերադարձել են Սիրիա
20:20
Լեհաստանը կսկսի հետաքննել Ռուսաստանի ազդեցությունն իր քաղաքականության վրա
Թբիլիսիի անվտանգության ուժերը ցուցարարներին հեռացրել են խորհրդարանի շենքից
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
19:50
Մակրոնը հայտարարել է առաջիկա օրերին Ուկրաինային զենքի մատակարարումների մասին
Բորտնիկովը հավաստիացրել է, որ ռուս սահմանապահները կպահպանեն իրենց ներկայությունը Հայաստանում
19:30
Անվտանգության համաձայնագիր ստորագրելու նպատակով Վլադիմիր Զելենսկին կմեկնի Իսպանիա
ՀՀ վարչապետը և Դանիայի խորհրդարանի խոսնակը քննարկել են խորհրդարանական և տարբեր ոլորտների փոխգործակցության հարցեր
19:10
Բլինքենը Կիևում Զելենսկիին հավաստիացրել է, որ Ուկրաինա հասնող զենքերը մեծ ազդեցություն կունենան մարտի դաշտում
19:00
Ռուսական ուժերը վերահսկողության տակ են վերցրել Խարկովի մարզի Բուգրովատկա գյուղը
18:50
ԱՄՆ պատժամիջոցները կարող են սպառնալ Չաբահար նավահանգստի շահագործման շուրջ Հնդկաստանի և Իրանի համաձայնագրին
18:40
ԵՄ-ն ընդլայնել է Իրանի դեմ պատժամիջոցները՝ Ռուսաստանին զենքի ենթադրյալ մատակարարումների համար
Կայացել է «Նեմեց Ռուբոյի» և ընտանիքի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի քննությունը
18:30
ԵՄ-ում հայտնել են, որ Վրաստանում «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը լուրջ խոչընդոտ կդառնա ԵՄ-ին անդամակցելու ճանապարհին
Կցանկանայի, որ Հայաստանը ԵՄ անդամ դառնար հենց այս տարի․ Նիկոլ Փաշինյան
Հայաստանի համար ժողովրդավարությունը ռազմավարություն է. Փաշինյանի ելույթը Կոպենհագենի գագաթնաժողովին
Հուսով ենք, որ Հայաստանը կներառվի Խաղաղության եվրոպական հիմնադրամում․ Փաշինյանը՝ Կոպենհագենում
Մենք Ադրբեջանի հետ նոր սահման ստեղծելու կարիք չունենք, պետք է վերարտադրենք գոյություն ունեցողը
Ադրբեջանն ու Վրաստանը կտարանցեն թուրքմենական գազը Թուրքիա
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Ծայրահեղ լարված իրավիճակ Թբիլիսիում. Վրաստանի ապահարզանն Արևմուտքից
18:14
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Նուբարաշենում ընտանիքը կռիվ է տալիս օձերի և կարիճների հետ (տեսանյութ)

Նուբարաշեն վարչական շրջանում Տանյա Խաչատրյանն աղբանոցի հարևանությամբ երեք անչափահաս թոռների, որդու և հարսի հետ ապրում է չքավորության մեջ: Տունը շարունակում է քանդվել: Տանը աշխատում է միայն որդին տաքսի ծառայությունում՝ ստանալով օրական 2000 դրամ: Ընտանիքի նպաստն էլ կազմում է ամսական 35.000 դրամ: «Միայն 10.000 դրամ լույսի գումար ենք տալիս և ապրում մի կերպ»,- լաց լինելով պատմեց կինը՝ հիշելով նախկին մեծ, ընդարձակ բնակարանը, որը կորցրեց 1500 դոլար պարտքի պատճառով:

«Ես հողից տուն սարքեցի իմ ձեռքերով, ցեմենտի փող էլ չունեի, հավաքեցի քարերը կպցրեցի հողին, սարքեցի»,- պատմեց նա՝ հավելելով, որ երկու տարի առաջ տունը սկսեց քանդվել, բարձրացավ ամրացնելու, ճնշումը բարձրացավ, վայր ընկավ, ոտքը կոտրեց: «Իսկ շտապօգնությունն էլ եկավ, փող ուզեց, չունեի, չկարողացա գիպս դնել, ինքն իրեն ոտքս կպավ, բայց հիմա սարսափելի ցավերի մեջ եմ»,- հուզված պատմեց տիկին Տանյան:

Տարիներ առաջ Տանյան կորցրել է Զեյթուն համայնքում գտնվող իր բնակարանը, ինչպես ինքն է ասում, ուղղակի խլել են իրենց ձեռքից, ստիպված տեղափոխվել են, Նուբարաշենի աղբանոցի հարևանությամբ գտվող իր հողի վրա մի «դոմիկ» գնել և ապրում են սարսափելի պայմաններում՝ ամեն օր կռիվ տալով օձերի և կարիճների հետ:

Հիմա տարածքում գյուրզա օձեր և սև կարիճներ կան, որոնք սպառնում են նրանց կյանքին: Վերջերս տարածքում հինգ տարեկան մի երեխա մահացել է սև կարիճի խայթոցից, իսկ գյուրզաներն էլ լիքն են, ինչքան ուզես: Ջուրը, բաղնիքը ընտանիքի համար միայն երազանք են:

Երկար տարիներ Տանյա Էլիգումի Խաչատրյանը աշխատել է ԳՈւՄ-ի շուկայում, խանութներ է ունեցել, որդուն բանտից ազատելու համար գումար է պետք եկել:
1998-ի օգոստոսին 10 տոկոսով 3500 ԱՄՆ դոլար պարտք է արել ոմն Կիմա Գրիգորյանից, որն ապրում է Նորքի Զանգվածում, համաձայնագիր են կնքել, սակայն Կիման Տանյային ստիպել է տունը որպես երաշխիք դարձնել իր անունով:

«Նոտարը հարցրեց, ինչու եք դարձնում ուրիշի անունով, 200 դոլար տվեցի, այն ժամանակ դա 100 հազար դրամ էր կազմում, կադաստրի տղան ասաց սխալ ես արել, բայց արդեն ուշ էր…»,- ասաց տիկին Տանյան:

«Դատավորները խաբեցին, վեց հազար դոլար էին ուզում, չկարողացա տալ, փողեր կերան, մենք ընկանք փողոց, այս հողը ունեինք, մի վագոն առանք, քարերը հավաքեցի, հողից պատրաստեցի այս տունը»:

Տիկին Տանյան պատմեց, որ թեև տասը հոգու վկայությամբ է պարտքը մարել, սակայն իր «գլխին սարքել» են և դատավճիռը հօգուտ պարտատիրոջ կայացրել:

«1700 դոլար հատ առ հատ մարել եմ, մնացել էր 1500 դոլար, բայց գլխիս սարքեցին: Գոնե վաճառեին, ինձ մի քիչ գումար տային, ոչ մի կոպեկ, ոչ մի բան: Դատարանում կանգեց ասաց՝ ոչ մի կոպեկ էլ չի տվել, ասացի՝ բան չեմ ուզում, Աստված կա, ու Աստված իրեն մի երեխա տվեց, որ լեզուն կախ ընկած է շան նման»,- պատմեց Տանյան:

Թեև հարևանները, շենքի լիազորները բնութագիրներ են կազմել առ այն, որ նա բարեխիղճ քաղաքացի է, երբևէ հարևաններից պարտք չի վերցրել, բայց անօգուտ:

«Դատավոր Խաչատրյանը փող ուզեց, չունեի, որ տայի, արդյունքում տունս կորցրի, ու հիմա քառասուն հազար են ծախում: Այդ տանը մեզնից հետո որևէ մեկը երջանիկ չի եղել, ով գնել է, ծախել է»,- սրտնեղած պատմեց կինը՝ հավելելով, որ իր բնակարանի պահանջով բազմիցս դիմել է դատախազություն, սակայն ամենը մնացել է թղթի վրա:

Թեև շաքարախտ հիվանդությամբ է տառապում, բայց թոշակ չի ստանում, երկու տարի անկողնային հիվանդ է եղել և պետությունից ոչ մի օգնություն չի ստացել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում