Անգլիական «Լիվերպուլ»-ի պաշտպան Դանիել Ագերը հայտնվել է կատալոնական «Բարսելոնա»-ի մարզչական շտաբի ուշադրության կենտրոնում: Այդ մասին տեղեկացնում է Marca-ն:
Օրերս «կապտանռնագույններ»-ի գլխավոր մարզիչ Տիտո Վիլանովան մեկնել է Անգլիա՝ «Լիվերպուլ»-ի ղեկավարության հետ բանակցելու համար: Տրանսֆերային գործարքի արժեքը կկազմի 20 մլն եվրո:
Նշենք, որ խաղացողի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Ռեալ»-ը, ՊՍԺ-ն և «Մոնակո»-ն:








































