Թուրինի «Յուվենտուս»-ի դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը մեկնաբանել է կիսապաշտպան Պոլ Պոգբայի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխությունը:
«Որոշ ժամանակ կանցնի` մինչ Պոգբան կհարմարվի անգլիական ֆուտբոլին: Սակայն ես վստահ եմ, որ նա հիանալի հանդես կգա «Մանչեսթեր Յունայթեդ»-ում:
Տեսել եմ, թե ինչպես է նա կատարելագործվում: Հարկ եմ համարում նշել նրա վերաբերմունքը ֆուտբոլին և նվիրվածությունը թիմին: «Յունայթեդ»-ը հիանալի ձեռքբերում է կատարել»,- Football Italia-ն մեջբերում է Բուֆոնի խոսքերը:











































