Շաբաթ օրը Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքում հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի ժամանակ գործարկված պայթուցիկի տիպի ռումբեր արդեն կիրառվել են Թուրքիայում 2015թ. այլ ահաբեկչություններում: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով երկրի անվտանգության ծառայության ավագ աշխատակցին:
Նրա տեղեկացմամբ՝ այդպիսի սարք օգտագործվել է նաև Անկարայում 2015թ. խաղաղ ցույցի ժամանակ տեղի ունեցած ահաբեկչությունների համար և Սուրուչ քաղաքում, որը գտնվում է Թուրքիայի և Սիրիայի սահմանին :
Աշխատակիցը նշել է, որ ահաբեկչություններն Անկարայում և Սուրուչում իրագործել են ԴԱԻՇ-ի գրոհայինները, ինչը միայն ուժեղացնում է կասկածները, որ ահաբեկչությունը Գազիանթեփում իրագործվել է ԴԱԻՇ-ի աջակցությամբ:
Հիշեցնենք. Թուրքիայի հարավային Գազիանթեփ քաղաքում շաբաթ օրը հարսանեկան արարողության ժամանակ տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 50, վիրավորվել մոտ 100 մարդ:











































