Մեքսիկայի Պուեբլա քաղաքում անվտանգության նկատառումներից ելնելով փակվել է օդանավայականը, հայտնում է Associated Press-ը:
Քաղաքային իշխանությունները նման միջոցառում են ձեռնարկել Պոպոկատեպետլ հրաբխի գործող խառնարանի պատճառով:
Ինչպես բացատրել են օդանավակայանի աշխատակիցները, մոխիրը կարող է խնդիրներ հարուցել վայրէջք կատարող ինքնաթիռների համար:
Չեղյալ են հայտարարվել մի քանի ներքին ու միջազգային չվերթներ, մասնավորապես, ընդհատվել է հաղորդակցությունը Պուեբլայի և Դալլասի ու Հյուսթոնի հետ:
Օդանավակայանը գտնվում է Մեխիկոյից 30 կմ արևելք, իսկ հրաբխից 5,5 կմ հեռավորության վրա:









































