Կատալոնական «Բարսելոնա»-ի և Չիլիի ազգային հավաքականի դարպասապահ Կլաուդիո Բրավոն չի մասնակցել այսօր կեսօրին կայացած մարզմանը:
Նշվում է, որ Բրավոն չի ժամանել «Բարսելոնա»-ի մարզմանը, որպեսզի ավարտին հասցնի իր՝ «Մանչեսթեր Սիթի» տեղափոխության գործարքը:
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բարսելոնա»-ի մարզական տնօրեն Ռոբերտ Ֆերնանդեսը հայտարարեց, որ Բրավոյի ապագայի մասին հստակ ոչինչ ասել չի կարող:









































