Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ հեռախոսազրույցում հերթական անգամ հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչի Ղրիմի բռնակցումը: Այս մասին գրում է BBC-ն՝ հղում անելով Ուկրաինայի նախագահի կայքում տեղադրված հաղորդագրությանը:
Էրդողանը Պորոշենկոյին վստահեցրել է, որ Թուրքիան չի փոխել իր դիրքորոշումը՝ աջակցելու Ուկրաինայի անկախությանն ու տարածքային ամբողջականությանը միջազգայնորեն ճանաչված սահմաններով:
«Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Թուրքիան չի ճանաչում Ղրիմի բռնազավթումը և շարունակելու է ամեն կերպ աջակցել Ղրիմի թաթարներին»,- ասվում է հաղորդագրությունում:
Պորոշենկոն իր հերթին հաստատել է իր աջակցությունը Էրդողանին և Թուրքիայի կառավարությանը՝ հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձից հետո:








































