Օլիմպիական խաղերի ազատ ոճի ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի ներկայացուցիչ Լևան Բերիանիձեն կպայքարի բրոնզե մեդալի համար:
Կիսաեզրափակիչում Բերիանիձեն գոտեմարտեց աշխարհի կրկնակի չեմպիոն, թուրք Տահա Ակգուլի հետ և պարտություն կրեց:
Հիշեցնենք, որ 1/8 եզրափակիչում Բերիանիձեն հաղթել էր չինացի Չժիվեյ Դենգին, իսկ քառորդ եզրափակիչում հունգարացի Դանիել Լիգետիին:










































