«Մանչեսթեր Յունայթեդ»-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչը մեկնաբանել է Անգլիայի Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Սաութհեմփթոն»-ի նկատմամբ տարած հաղթանակը: Շվեդ ֆուտբոլիստը դուբլ է ձևակերպել նշված հանդիպմանը:
«Անհատական գործողությունները ստացվում են, եթե թիմը լավ է խաղում: Ես փորձում եմ անել այն, ինչ ինձ մոտ լավ է ստացվում: Օգնում եմ խաղընկերներիս, գոլային պահեր ստեղծում և գոլեր խփում: Մրցաշրջանի հիանալի մեկնարկ է:
Անգլիայում խաղալն ավելի բարդ է, քան Ֆրանսիայում: Այստեղ դու պետք է բաց չթողնես հնարավորությունը, եթե այն ստեղծվել է»,- BBC Sport-ը մեջբերում է Իբրահիմովիչի խոսքերը:









































