Ամերիկյան CouponCodes4u կայքը հարցումներ է անցկացրել 2400 ծնողների շրջանում, որի արդյունքում բացահայտվել է երեխաների համար վատ օրինակ ծառայող աստղերի թոփ-տասնյակը։
1. Քրիս Բրաուն
Երգչին չեն սիրում այն բանի համար, որ 2009 թ. նա ծեծել և բազմաթիվ անգամներ դավաճանել է իր նախկին ընկերուհուն՝ Ռիհաննային:

2. Մայլի Սայրուս
Հարցվածների 68 %-ը կարծում է, որ հաճելի աղջկա կերպարանափոխումը կարող է վատ անդրառանալ դեռահասների զարգացման վրա:

3. Քանյե Ուեսթ
Չնայած, որ այս ռեփերըն այնքան հաճախ չի հայտնվում տարբեր իրադարձությունների կիզակետում, շատ ծնողներ նրա վարքն օրինակելի չեն համարում:

4. Լինդսի Լոհան
Զարմանալի չէ, որ այս սկանդալային գեղեցկուհին հայտնվել է վատ օրինակների վարկանշային աղյուսակում: Կարող ենք միայն նշել նրա կախվածությունը և վերականգնողական կենտրոններում հաճախակի բուժվելը:
5. Ջասթին Բիբեր
Ծնողների 65 %-ը համոզված է, որ կանադացի երգչի այդքան արագ հասունանալը, դաջվածքների նկատմամբ սերը կարող են իրենց սիրելի երեխաների համար միայն խնդիրներ ստեղծել՝ վատ օրինակ ծառայելով:

6. Քիմ Քարդաշյան
Հղիությունից առաջ Քիմը հաճախ էր հայտնվում սկանդալների կիզակետում, իսկ հարցվածներից շատերին դուր չի եկել նրա ամուսնալուծությունը:

7. Ամանդա Բայնս
Nickelodeon-ի նախկին աստղի չափազանց ակտիվ կյանքը դուր չի եկել ամերիկացի ծնողների 61 %-ին:

8. Ֆարրա Աբրահամ
Հեռուստաշոուների աստղը երիտասարդ մայրիկներին դուր չի եկել մեծահասակների համար ֆիլմերում նկարահանվելու պատճառով:

9. Լիլ Ուեյն
Ինչպես և ռեփերների մեծամասնությունը, Լիլը նույնպես վնասակար սովորություններ ունի: Ծնողներին դուր չի գալիս Drop The World երգի կատարողի ապրելակերպը:

10. Չարլի Շին
Չարլին ալկոհոլ է օգտագործում և հաճախ է փոխում ընկերուհիներին: Համաձայեք, նա երեխաների համար լավագույն օրինակը չէ:












































