Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին հայտարարել է, որ հարգում է պորտուգալացի մասնագետ Ժոզե Մոուրինյոյին:
«Երբ ես աշխատում էի Իտալիայում, այնքան էլ հաճելի արտահայություններ չէինք կատարում միմյանց մասին: Փոխեցի կարծիքս Ժոզեի մասին` Անգլիա մեկնելուց հետո: Նա բազմիցս առաջարկել է ինձ մարզումների իր կոնսպեկտները:
Չեմ կարծում, թե Մոուրինյոյի հետ երբևիցե ընկերներ կլինենք, բայց այժմ մենք հարգում ենք միմյանց»,- AS-ը մեջբերում է մասնագետի խոսքը:







































