ԱՄՆ արդարադատության նախարարությունը Թուրքիա կուղարկի իր ներկայացուցիչներին՝ ստուգելու թուրքական իշխանությունների մեղադրանքները իսլամական քարոզիչ Ֆեթհուլլահ Գյուլենի հասցեին: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով Օբամայի վարչակազմի աղբյուրին:
Աղբյուրը նշել է, որ չնայած Գյուլենի հասցեին մեղադրանքներին՝ Թուրքիան ԱՄՆ-ին չի փոխանցել պաշտոնական ապացույցներ առ այն, որ քարոզիչը մասնակից է եղել պետական հեղաշրջման փորձին:
Ինչպես գրում է Bloomberg-ը՝ արդարադատության նախարարության աշխատակիցների ուղարկումը Թուրքիա կոչված է վստահեցնելու երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանին, որ ԱՄՆ-ը լրջորեն է վերաբերվում Գյուլենի արտահանձնման հարցմանը:








































