Իռլանդական Ryanair ավիաընկերությունում երկրորդ օդաչուի պաշտոն է ստացել 19-ամյա օդաչու Ռայան Իրվինը: Նա, փաստորեն, դարձել է ամենաերիտասարդ օդաչուներից մեկը համաշխարհային քաղավիացիայի պատմության մեջ, հայտնում է RIA Novosti-ն:
Ներկայում օդաչուն ավարտում է Boeing 737-ի վարման հավելյալ կուրս, որը տեղափոխում է մինչև 180 ուղևոր:
Փորձագետները հակասական տեսակետներ են հայտնում, թե արդյոք արժե՞ վստահել նման երիտասարդ օդաչուի:
«Նա, ով անցել է ամենակոշտ թեստերը, իրավունք ունի տեղափոխել ուղևորների»,- հայտարարել են Brussels Airlines ավիաընկերությունում:









































