«Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբան անդրադարձել է հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հետ հարաբերություններին։
«Միշտ հաճելի է աշխատել առաջին մեծության աստղերի հետ։ Բախտ եմ ունեցել առաջնակարգ վարպետների հետ խաղալ «Յուվենթուս»-ում։ Իբրահիմովիչի կարգի խաղացողները քչով չեն բավարարվում։ Մեծ բարձունքների հասնելու համար այսպիսի տղաներ են հարկավոր։
Զլատանը սիրում է կատակել։ Ամեն անգամ, երբ հանդիպում ենք, նա սանրվածքս, խաղակոշիկներս հեգնելու առիթը բաց չի թողնում (ժպտում է)։ Նա կարողանում է քեզ ստիպել ժպտալ»,- Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի խոսքերը մեջբերում է Sky Sports-ը։





































