Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի՝ Խարկով այցի առիթով քաղաքում ասֆալտը սև ներկով է ներկվել քաղաքային ֆիլհարմոնիայի շուրջ։ Այս մասին տեսանյութը հայտնվել Գրոմադսկե հեռուստաալիքի YouTube-յան ալիքում։
Լրագրողների հարցին այն մասին, թե ինչո՞ւ են աշխատողները ներկում ասֆալտը, նրանցից մեկը պատասխանել է. «Մեզ ասել են ներկել, մենք էլ ներկում ենք»։ Մեկ այլ բանվոր ասել է, որ զբաղվում է ասֆալտի ամրացմամբ։
Պորոշենկոն հայտնել է, որ քաղաք կայցելի օգոստոսի 19-ին, որի շրջանակում կլինի մետրոպոլիտենի նոր կայարանում և ֆիլհարմոնիայի նորացված սրահում:








































