Հուլիսի 15-ին Հայաստան կժամանի ԵԱՀԿ գործող նախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան:
Այցի ընթացքում նախատեսված են հանդիպումներ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ինչպես նաև ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի և ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի հետ: Այցը կսկսվի առավոտյան, իսկ երեկոյան նա կվերադառնա Կիև:
Այցի ընթացքում չեն նախատեսվում քաղաքացիական հասարակության և ընդդիմության ներկայացուցիչների հետ հանդիպումներ:
Հիշեցնենք, որ մինչև Հայաստան գալը Կոժարան հունիսի 17-ին այցելեց Ադրբեջան, 19-ին` Վրաստան:










































