Փետրավորների ընտանիքի ներկայացուցիչ ժայռի աքաղաղը յուրօրինակ թռչուն է: Այն ոչ մի կապ չունի մեզ քաջ ծանոթ աքաղաղների հետ: Այն մասին հայտնում է Mirfactov պորտալը:
Բնության մեջ գոյություն ունեն ժայռի աքաղաղի երկու ենթատեսակներ՝ անդյան և գվիանական: Դրանք իրարից տարբերվում են գունավորմամբ: Այդ թռչունների գլխավոր առանձնահատկությունը, որի պատճառով կոչվում են աքաղաղ, փետուրներով պատված կատարն է: Այն սկսվում է ծոծրակից և հասնում մինչև կտուցը:
Այս փետրավորները բնակվում են Անդերի արևադարձային և մերձարևադարձային լայնություններում՝ Վենեսուելայից մինչև Բոլիվիա:









































