Wednesday, 01 07 2026
Պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը կասեցվել է
ՀՀ դեսպանն ու Լիբանանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը քննարկել են ոլորտային հետաքրքրություն ներկայացնող հարցեր
Հայաստանի և Կորեայի ՇՄ նախարարները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Արևելագիտության ինստիտուտի և Մանկավարժական համալսարանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր
Հորդոր վարորդներին․ ամռանը ավտոմեքենայում չթողնեք վտանգավոր իրեր
Հառիճավանք վանական համալիրի եկեղեցու որմնանկարները վերականգնվում են․ ԿԳՄՍՆ
Ամենաշոգ օրը կլինի հուլիսի 3-ը, այնուհետև տեղումներ են սպասվում. Սուրենյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է ՆԳՆ 112 Օպերատիվ կառավարման կենտրոն
Հուշանվեր՝ նվիրված ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքի 90-ամյակին. պատմություն, ճարտարապետություն, ժառանգություն
ՊՆ-ում նոր նշանակումներ են կատարվել
23:25
Եվրամիությունը մտադիր է մինչև 200 միլիոն եվրոյի դրամաշնորհներ ներդնել Հարավային Կովկասում․ Ուրսուլա ֆոն դեր Լայեն
23:24
Վենեսուելայում ազգային սուգ են հայտարարել երկրաշարժի զոհերի հիշատակին
23:22
Քեյնի դուբլը հաղթանակ պարգևեց Անգլիայի հավաքականին
Ամենատաք հուլիսը դիտվել է 2018 թվականին
ՀՀ նախագահն ու Կանադայի դեսպանը քննարկել են մի շարք հարցեր
Անցած 1 օրում գրանցվել է 12 ավտովթար․ 3 մարդ զոհվել է
22:50
Թրամփը քննադատել է իր մասին գրված նոր գիրքը
Երևանում մեկնարկած եվրոպական դատախազների երկխոսության հայկական հարթակի համաժողովում կքննարկվեն ոլորտին առնչվող մի շարք հարցեր
22:30
Վենեսուելայում երկրաշարժից մեկ շաբաթ անց՝ դեռ կենդանի մարդիկ են դուրս բերում փլատակներից
22:20
«Նոա»-ն նոր աջ պաշտպան ունի
22:10
Մարոկկոն պատմություն է կերտել ԱԱ-2026-ում
ԵԱՏՄ-ում ՀՀ մասնակցությունը դե-ֆակտո սառեցված է, ի տարբերություն ՀԱՊԿ-ի՝ ռուսների ձեռքով
21:50
Հայտնի է ՀՀ-ի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները
Ֆոն դեր Լայենի այցի կարևոր թեմաներից են կապուղիները. Հայաստանի համար լայն պատուհան է բացվել
21:30
Ադրբեջանի հրեական համայնքները Քնեսետին կոչ են արել
«Ուժեղ Հայաստանը» վերջապես զգացել է պետության համը. նրանց պայքարը ՍԴ-ում դրա վկայությունն է
21:09
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում Հայաստանն ունի 7 ներկայացուցիչ
Ռուսաստանի Անվտանգության խորհուրդը մերձբալթյան երկրներին «հայելային պատասխանի սցենարներ է քննարկել»
Խաղաղությունն իրականություն է․ Ալիև
20:54
Ֆոն դեր Լայենը հայտարարել է Ադրբեջանի հետ ԵՄ գործընկերությունն ամրապնդելու մտադրության մասին

Ի՞նչ մանրուքների մեջ է հայ-ռուսական հերթական համաձայնության սատանան

Ի տարբերություն հայ-ռուսական համատեղ ՀՕՊ համակարգի մասին համաձայնագրի վավերացման գործընթացի՝ հայ-ռուսական միացյալ զորախմբի մասին համաձայնագրի շուրջ հայ-ռուսական բանակցությունը կարծես թե չի դառնում հասարակական աղմկոտ ուշադրության առարկա:

Այդ համաձայնագրի վերջնական տեսքի շուրջ պայմանավորվածության մասին հայտարարվեց օգոստոսի 16-ին՝ Հայաստանում ՀԱՊԿ պաշտպանության նախարարների հավաքի առիթով ՌԴ պաշտպանության նախարարի այցի շրջանակում: Հայաստանն ու Ռուսաստանը պատրաստ են ստորագրել այդ համաձայնագիրը: Թեև այն քիչ ուշադրության և հանրային արձագանքի է արժանանում, քան ՀՕՊ-ը, սակայն իր նշանակությամբ և հայկական պետականության համար որոշակի ռիսկերով չի բացառվում, իհարկե, նաև՝ հնարավորություններով, միացյալ զորախմբի մասին համաձայնագիրն, այդուհանդերձ, պակաս կարևոր չէ, եթե չասենք հակառակը՝ ավելի կարևոր:

Բանն այն է, որ այդ միացյալ զորախումբը ստեղծված է վաղուց՝ արդեն մի քանի տարի, և անցկացնում է վարժանքներ: Զորախմբի հրամանատարը Հայաստանի զինված ուժերի գեներալ է: Ներկայումս խոսվում է զորախմբի թվակազմի և գործառույթների ընդլայնման մասին: Այսինքն՝ համաձայնագիրը, որ պատրաստ է ստորագրման, վերաբերում է դրան: Մանրամասներ չեն հրապարակվել, մինչդեռ դրանք շատ կարևոր են՝ հասկանալու համար, թե ինչի հետ գործ ունենք՝ Հայաստանի ինքնիշխանության ևս մի որևէ ծավալի սահմանափակմա՞ն, այն էլ՝ զինված ուժերի կարևորագույն բնագավառում, թե՞ Հայաստանի պաշտպանական հնարավորությունների ընդլայնման:

Իհարկե, ապրիորի, դատելով հայ-ռուսական հարաբերությունների բնույթից, եզրակացնել այլ բան, քան այն, որ ավելանում է ինքնիշխանության կորստի ծավալը՝ դժվար է: Սակայն, այնուհանդերձ, հիմնավոր լինելու համար կարևոր են փաստարկները, որոնք էլ պետք է հիմնված լինեն բովանդակային դետալների վրա: Իսկ դրանք չկան:

Պարզ չէ, թե ինչու է որոշվել ավելացնել միացյալ զորախմբի թվակազմը: Ինչ նոր խնդիրներ են ի հայտ եկել, որ առաջացել է նման կարիք: Այդ կարիքը բավարարվելու է հավասարապես երկու երկրների ԶՈՒ ստորաբաժանումների՞ միջոցով, թե՞ միացյալ զորախմբում ավելանալու է ռուսական զինուժի ծավալը, տեսակարար կշիռը: Իսկ ի՞նչ նոր գործառույթների մասին է խոսքը: Ի՞նչ գործառույթներ են պակասել այդ զորամիավորմանը: Դրանք վերաբերում են կառավարմա՞ն համակարգին: Արդյոք այստեղ և՞ս նախատեսվում է որոշակի փոփոխություն՝ իրավասությունների, տեսակարար կշռի: Արդյոք կառավարման ոլորտում մեծանո՞ւմ է կողմերից մեկի դերը կամ նվազում: Սրանք հարցերի մի շրջանակն են միայն, որը կարող է շատ ընդլայնվել պատասխանների, դետալների հրապարակման դեպքում: Թեև կարող է նաև թեման փակվել, եթե ներկայացվում են ծանրակշիռ և համոզիչ հիմնավորումներ:

Իսկ ահա դրանց բացակայությունը նշանակում է, որ թելադրող գործոնները, մեղմ ասած, քիչ են առնչվում հասարակական և պետական շահերին, այլապես դրանք կներկայացվեին հանգամանալից կերպով: Կամ՝ եթե մարտահրավերները անմիջականորեն դուրս են զուտ հայ-ռոսական հարաբերության տիրույթից, այդ դեպքում բնական հարց է առաջանում, թե արդյո՞ք դրանք այնպիսին են, որ պահանջում են Հայաստանի նման ներքաշվածություն:

Այս հարցադրումների առկայության առումով առավել մտահոգիչ են նաև Հայաստանում քաղաքական դաշտի լռությունն ու իներտությունը այդ թեմայի կապակցությամբ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում