Թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում Թուրքիայի էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Բերաթ Ալբայրաքը հայտարարել է, որ Թուրքիան ու Ռուսաստանը ձեռնամուխ են եղել «Թուրքական հոսք» գազատարի կառուցման վերաբերյալ բանակցությունների վերսկսմանը:
Նախարարի կարծիքով՝ Անկարայի ու Մոսկվայի հարաբերությունները կվերադառնան նախկին՝ նախաճգնաժամային մակարդակի: Ալբայրաքն ընդգծել է, որ երկկողմ հարաբերությունների կարգավորումն օգտակար կլինի երկու երկրների համար:
Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները օգոստոսի 9-ին պայմանավորվել են «Թուրքական հոսք» գազատարի նախագծի վերսկսման շուրջ:










































