Lenta.ru-ի փոխանցմամբ՝ Jaguar Land Rover ընկերությունը ներկայացրել է Range Rover 2017 ամենագնացը: Այս մասին նշված է ընկերության տարածած մամլո հաղորդագրությունում:
Մոդելը ստացել է Range Rover SVAutobiography Dynamic անվանումը, այն ստեղծվել է Special Vehicle Operations ստորաբաժանման կողմից: Մեքենայի շարժիչի հզորությունը կազմում է 550 ձիաուժ:
Մեքենան օժտված է Advanced Tow Assist գործառույթով, որը վարորդին օգնում է նվազեցնել սթրեսի մակարդակը: Range Rover-ը հագեցած է նաև վարորդի վիճակը մոնիթորինգի ենթարկող համակարգով և ճանապարհային միջադեպերի կանխման ժամանակ օգնության համակարգով: Այն նաև ունի մեքենայի արագության «խելացի» սահմանափակման գործառույթ: Թարմացվել է նաև մեքենայի ինտերիերը:








































