Թուրքիայում հակակառավարական ցույցերի ընթացքում վիրավորվել է մի քանի մարդ, հաղորդում է CNN Turk-ը: Ցույցեր են տեղի ունեցել Անկարայում, Ստամբուլում և Անթաքյայում:
Ցուցարարներն ակցիաներ են անցկացրել նվիրված 19-ամյա Իսմայիլ Քորքմազի հիշատակին:
Թուրքիայի Էսքիշեհիր քաղաքի 19-ամյա բնակիչ Քորքմազը լուրջ վնասվածքներ էր ստացել հունիսի 2-ին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ և 38 օր անց մահացել հիվանդանոցում:







































