Ամերիկյան Metallica ռոք-խումբը իր պաշտոնական կայքում ներկայացրել է վերջին 8 տարվա մեջ առաջին ստուդիական ալբոմի թողարկումը և հրապարակել է ալբոմից առաջին երգը՝ Hardwired:
Խմբի նոր սկավառակը կկոչվի To Self-Destruct և վաճառքի կհանվի նոյեմբերի 18-ին:
«Մենք գիտենք, որ դա երկար է տևել, բայց այսօր հպարտությամբ ներկայացնում ենք երկար սպասված Hardwired-ը՝ To Self-Destruct ապագա ալբոմից»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Metallica-ի 10-րդ ալբոմում կընդգրկվի 12 երգ: Hardwired-ի հիման վրա տեսահոլովակը խումբը հրապարակել է իր Youtube-ալիքում:










































