Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը ԱՄՆ-ում ժողովրդականությամբ շատ քիչ է գերազանցում իր հանրապետական մրցակից Դոնալդ Թրամփից: Այս մասին են վկայում Pew հետազոտական կենտրոնի անցկացրած նոր հարցման արդյունքները:
Վերջին տվյալներով՝ Քլինթոնի օգտին պատրաստ է քվեարկել հարցվածերի 41%-ը, Թրամփի օգտին՝ 37%-ը:
Ամերիկացի կանանց 49%-ն աջակցում է նախկին առաջին տիկնոջը, Թրամփին՝ 30%-ը: Թրամփին աջակցում է հարցված տղամարդկանց 45%-ը, Քլինթոնին՝ 33%-ը: Վերջինիս աջակցում է ամերիկյան բուհերի շրջանավարտների 59%-ը՝ Թրամփի 21% աջակիցների դիմաց: Հանրապետականին աջակցում է բարձրագույն կրթություն չունեցող քաղաքացիների 41%-ը, դեմոկրատին՝ 36%-ը:
Երկրի բնակիչների 55%-ը կարծում է, որ Թրամփը կլինի «թույլ կամ սարսափելի նախագահ»: Քլինթոնի մասին այդ կարծիքի է ամերիկացիների 45%-ը: Հարցվածների 31%-ը կարծում է, որ Քլինթոնը կլինի «լավ կամ հրաշալի նախագահ», Թրամփին այդպիսի գնահատական է տվել հարցվածների 27%-ը:
Օգոստոսի 9-16-ը անցկացված հարցմանը մասնակցել է 2010 չափահաս ամերիկացի:











































