Լոնդոնի «Չելսի»-ին չի հաջողվել համաձայնության հասնել իտալական «Նապոլի»-ի հետ թիմի կենտրոնական պաշտպան Կալիդու Կուլիբալիի տրանսֆերի ձեռքբերման հարցում:
La Gazzetta dello Sport-ի հաղորդմամբ՝ «Չելսի»-ն Կուլբիալիի տեղափոխության համար առաջարկել է 58 միլիոն եվրո, սակայն «Նապոլի»-ն մերժել է այդ առաջարկը:
Նշենք, որ «Չելսի»-ի պատմության ամենաթանկարժեք ձեռքբերումը համարվում է Ֆերնանդո Տորրեսի տրանսֆերն, ում համար լոնդոնցիները վճարել են հենց 58 միլիոն եվրո:








































