Ամերիկյան աերոտիեզերական NASA գործակալությունը իրականացրել է RS-25 շարժիչի հաջող փորձարկում՝ կառուցվող գերհզոր SLS հրթիռի համար, որը նախատեսված է Մարս թռիչքների համար։ Այս մասին հայտնում է տիեզերական գործակալությունն իր թվիթերյան էջում։
Փորձարկումը տևել է 7.5 րոպե։ Այն կատարվել է Միսիսիպի նահանգում՝ Ջոն Ստեննիսի տիեզերական կենտրոնի հարթակում։











































