Այսօր արտակարգ միջադեպ է տեղի ունեցել Կենտրոն և Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում:
Yerkir.am-ի փոխանցմամբ՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ ընթացքող` խոշոր չափերի թմրամիջոցներ ձեռք բերելու, պահելու և իրացնելու մեջ մեղադրվող 9 անձանց գործով նիստի ընթացքում ամբաստանյալ Արթուր Պետրոսյանը պլաստիկ շիշը շպրտել է մեղադրող դատախազի ուղղությամբ, ինչից հետո դահլիճում մեծ իրարանցում է սկսվել: Ամբաստանյալի մոր` տիկին Լալայի նյարդերը տեղի են տվել և նա վիրավորական արտահայտություններ է հնչեցրել մեղադրողի հասցեին: Կարգազանց կնոջը հանգստացնելու և դահլիճից դուրս բերելու համար դատական կարգադրիչներից մեծ ջանք է պահանջվել:
Մեղադրող դատախազ Վիգեն Միլիտոնյանն իր մեղադրական ճառում Արթուր Պետրոսյանի համար պահանջել էր 15, իսկ նրա կնոջ` Ալլա Մախովայի համար` 10 տարվա ազատազրկում:
Մանրամասները՝ Yerkir.am-ում










































