Markiplier կեղծանունով YouTube-բլոգերը հոլովակ է հրապարակել, որտեղ շունը լողում է փչովի նավակում: Սոցցանցերի օգտատերերը դա համարել են ցանցի լավագույն տեսանյութ:
12 վայրկյանանոց հոլովակը հրապարակվել է օգոստոսի 14-ին, սակայն այն արդեն դիտել են 2.5 միլիոն մարդ:
Տեսանյութը պարունակում է գրառումներ, որոնք իբր շան մտքեն են: «Հայրիկ, ի՞նչ ես անում: Ես պարզապես ուզում եմ նստել իմ նավակում: Իսկ այժմ ես կդառնամ հայտնի մեմ»:
Բացի այդ՝ այն պարունակում է նաև Boat dog երգը, որը հորինել է Markiplier-ը:











































