ԱՄՆ ռազմածովային ուժերը հրապարակել են «Ջորջ Բուշ» ավիակրի վրա X-47B անօդաչու թռչող սարքի առաջին վայրէջքի տեսագրությունը: Վայրէջքը կատարվել է հուլիսի 10-ին՝ Վիրջինիա նահանգի ափից ոչ հեռու: Փորձը բարեհաջող է համարվել: Մինչև տարեվերջ անօդաչուն մի շարք փորձարկումներ կանցնի, որից հետո նախագիծը կփակվի, իսկ արդյունքում ստացված տվյալները կօգտագործվեն նոր տախտակամածային սարքերի մշակման համար:
Համաձայն փորձարկման ծրագրի՝ X-47B-ն պետք է երեք թռիչք և երեք վայրէջք կատարեր, սակայն այն կարողացել է երկու վայրէջք և երեք թռիչք կատարել: Երրորդ վայրէջքը չի հաջողվել նավիգացիոն համակարգում տեղ գտած խափանման պատճառով: Այն ավտոմատ կերպով ուղևորվել է Ուոլոպս կղզու օդակայան, որտեղ բարեհաջող վայրէջք է կատարել:
X-47-ի մշակումն իրականացվել է 2000-ականների կեսերից: Սարքի երկարությունը 11.63 մետր է, թևերի բացվածքը՝ 18.93 մետր: Ընդհանուր առմամբ կառուցվել են երկու տախտակամածային անօդաչու սարքեր: Նախագիծն արժեցել է 1.4 մլրդ դոլար:









































