ԱՄՆ Պետդեպարտամենտը և Պենտագոնը հրաժարվել են RIA Novositi-ին մեկնաբանել Թուրքիայից միջուկային ռազմամթերքի՝ Ռումինիայի «Դևեսելու» բազա տեղափոխման մասին տեղեկատվությունը:
Պետդեպարտամենտը RIA Novosti-ի հարցումը վերաուղղել է Պենտագոնին: Սակայն Պենտագոնի ներկայացուցիչ Ադամ Ստամփը հայտարարել է, որ «ԱՄՆ քաղաքականության համապատասխան՝ նա չի կարող ոչ հաստատել, ոչ էլ հերքել այս կամ այն վայրում միջուկային զենքի առկայության կամ բացակայության մասին տեղեկատվությունը»:
Միջուկային զենքի տեղափոխման մասին լուրը ավելի վաղ հայտնել է բրյուսելյան EurActiv պարբերականը` վկայակոչելով սեփական աղբյուրներին:
Պաշտոնական ոչ հաստատված տվյալներով՝ Թուրքիայի Ինջիրլիք ավիաբազայում Սառը պատերազմի տարիներից տեղակայված է ԱՄՆ-ի շուրջ 50 միավոր մարտավարական միջուկային զենք:








































