Մադրիդի «Ռեալ»-ի պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ Իսպանիայի երիտասարդական հավաքականի կիսապաշտպան Ասյեր Իլյարիմենդին համալրել է ակումբի կազմը:
«Արքայական ակումբ»-ը «Ռեալ Սոսյեդադ»-ին 36 մլն եվրո է վճարել խաղացողի տրանսֆերի դիմաց: 23-ամյա կիսապաշտպանն արդեն բուժզննում է անցել:
Իլյարիմենդիի հետ ստորագրվել է 6 տարվա պայմանագիր:







































