Ստամբուլում քաղցած հավալուսնը հետապնդել է տղամարդուն, ում ձեռքին տոպրակ է եղել՝ հավանաբար սննդային պարունակությամբ։ Արտասովոր միջադեպի տեսագրությունը հրապարակել է The Daily Mail-ը։
Տեսագրությունում երևում է, թե ինչպես է տղամարդը, դուրս գալով մեքենայից, բախվում մեծ և քաղցած հավալուսնին։ Տղամարդը ջանում է չհանձնվել և քայլերն արագ ուղղում է դեպի խանութի դռները՝ թաքնվելու հույսով:












































