Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի մամլո ծառայությունը դատապարտել է Ադրբեջանում ակտիվիստների կալանավորման վերջին ալիքը:
«ReAl շարժման գործադիր քարտուղար Նատիգ Ջաֆարլիի կալանավորումը տեղի ունեցավ սահմանադրական փոփոխությունների հանրաքվեից 6 շաբաթ առաջ: ReAl-ը, որի անդամ է Ջաֆարլին, դեմ է այդ փոփոխություններին:
Նրա, ինչպես նաև այդ գործընթացում ներգրավված մյուս ակտիվիստների կալանավորումը չափազանց մտահոգիչ հաղորդում է: Սեպտեմբերի 26-ի հանրաքվեում Ադրբեջանի բնակչությունը պետք է քվեարկի երկրի քաղաքական համակարգում լուրջ փոփոխությունների շուրջ: Այդ հարցով բանավեճերը պետք է լինեն բազմակարծ՝ փորձագիտական կարծիքների և այնպիսի ինստիտուտների մասնակցությամբ, ինչպիսիք որ Վենետիկյան հանձնաժողովն է»,- ասել է նա:
Բաքվի Վերաքննիչ դատարանն օգոստոսի 17-ին դիտարկել է Նատիգ Ջաֆարլիի բողոքը՝ կապված իրեն կալանքի տակ առնելու հետ, և չի բավարարել այն:











































