Իսպանացի կիսապաշտպան Այսեր Իլյարիմենդին հաջորդ մրցաշրջանից հանդես է գալու Մադրիդի «Ռեալ»-ում: Ֆուտբոլիստի տրանսֆերի դիմաց «Ռեալ»-ը «Ռեալ Սոսյեդադ»-ին 36 մլն եվրո է վճարել:
Իսպանիայի երիտասարդական հավաքականի ֆուտբոլիստն արդեն բուժզննում է անցել, և անձնական պայմանագրի պայմանները համաձայնեցնելուց հետո ակումբները պաշտոնապես կհաստատեն տեղափոխությունը: Այդ մասին տեղեկացնում է Noticias de Gipuzkoa
Հիշեցնենք, որ «Սոսյեդադ»-ն ավելի վաղ մերժել էր «Ռեալ»-ի՝ 30 մլն եվրոյի առաջարկը:







































